Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երգչուհի, երգահան Զեմֆիրան գրառում է կատարել իր երևանյան համերգի հետ կապված՝ կիսվելով ջերմ զգացողություններով․

«Երևանը զարմացրեց ինձ։ Այնքան ջերմություն։ Բոլոր երեք օրերի ընթացքում՝ բոլորից, ամեն տեղից. զարմանալի երկիր, զարմանալի մարդիկ։ Երեք օրերին էլ գլխումս ծագեց մի հարց. «ինչպե՞ս է պատահել, որ ես երբեք այստեղ չեմ եղել»։ Իմ տարիքում նման «հայտնագործություններ» անելը անգին է։ Իմ սրտի մի մասը մնաց այնտեղ՝ Երևանում»- գրել է երգչուհին, փոխանցում է Araratnews.am-ը։

Նա համերգը համեմատել է մեծ հավաքույթի հետ․ «Խոսքը երկար սպասված, լավ հանդիպման մասին էր։ Երբ հետո հիշում ես ու մտածում՝ հիանալի էր։ Ես հիշում եմ երեք բան՝ երկու տուն մարզադաշտի դիմացի լեռան վրա, որոնց լույսով հուրհրատող պատուհանները փայլում էին ամբողջ համերգիս ընթացքում՝ աննկարագրելի գեղեցիկ փոխաբերություն, և պարզապես տեսարան։ Անկրկնելի տեսարան։

Վերջին երգը, վերջում իմպրովիզացիա․ ես միշտ սիրել եմ իմպրովիզացիաները, բայց դրանք ավելի ու ավելի քիչ եմ անում: Այս անգամ այն ​​ստացվեց:

Գագիկը երեկոյի անվիճելի հերոսն է․  քաջ և զգայուն: Հայաստանի կվինտէսենցիան»,- կիսվել է Զեմֆիրան:

Վերջում նա իր շնորհակալությունն է հայտնել․  «Շնորհակալություն, Երևան, այս համերգի համար: Շնորհակալություն բոլորիդ իմ նկատմամբ այդքան բարի վերաբերմունքի համար: Վստահ եմ, որ ցանկացած արտիստ իր լսարանին լավագույնն է համարում, բայց կարծես թե իմն է լավագույնը:
Եվ համերգի հաջորդ օրը Արարատը «բացվեց», լեռը տեսանելի դարձավ ամբողջությամբ: Ասում են, որ ամռանը դա հազվադեպ է պատահում:
Հ.Գ. Ինչպե՞ս է պատահել, որ ես երբեք այստեղ չեմ եղել»,- եզրափակել է երգչուհին:

408