Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի Աջարիայի ինքնավար մարզի նախկին ղեկավար Թորնիկե Ռիժվաձեն ինքնասպանության փորձ է արել, որից հետո վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

Այս մասին հայտնել է վրացական «Prime Time» լրատվական գործակալությունը՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։ Հարուցվել է քրեական գործ ինքնասպանության դրդելու հոդվածով: Ձերբակալվել է նաև Ծովային տրանսպորտի գործակալության ղեկավար Ալեքսի Ախվլեդիանին: Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Ախվլեդիանիի տանը:

Ռիժվաձեի վիճակը կայուն է, բայց ծանր:

«Prime Time» գործակալության տվյալներով՝ բժիշկները Ռիժվաձեի հագուստում նամակ են հայտնաբերել, որում ասվում է, որ իրեն մեղադրում են կոռուպցիայի մեջ: Նա խնդրել  է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին և վարչապետ Իրակլի Կոբախիձեին պաշտպանել իր ընտանիքը: Ռիժվաձեն նաև գրել է, որ իր նախկին աշխատակիցները ոչնչի մեջ մեղավոր չեն և գործել են իր հրահանգներով։

128