
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարության մի շարք թանգարաններում և գրադարաններում իրականացվում է 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ակտիվ հանգստը կազմակերպել թանգարանների և գրադարանների ստեղծագործ միջավայրում:
Թանգարաններում երեխաները բացահայտում են արվեստի բազմազան ոլորտները և զարգացնում ստեղծարար մտածողությունը, վարպետության դասերի և ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով ծանոթանում արվեստի տեսակներին, ժանրերին, ազգային զարդանախշերին, գեղանկարչության, գրաֆիկայի, կոլաժի, քանդակի, ջրային նկարչության, լուսանկարչական ստեղծագործության հիմունքներին, զարգացնում երևակայությունը, ինքնարտահայտման և ստեղծագործական կարողությունները:
Գրադարաններում կազմակերպվում են տարաբնույթ կրթական ծրագրեր՝ միջոցառումներ, արհեստագործական, մեդիագրագիտության, օտար լեզուների դասընթացներ, ընթերցանության, ինտերակտիվ և ստեղծագործական մրցույթներ, թեմատիկ զրույցներ և գրքերի քննարկումներ, տիկնիկային ներկայացումներ, թատերախաղեր, էքսկուրսիաներ պամամշակութային հուշարձաններ և այցելություն թանգարաններ:
Ամառային դպրոց-ճամբարին սիրով մասնակցում են նաև հայրենիքում գտնվող սփյուռքի մեր հայրենակիցների երեխաները: