Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2025 թվականի հուլիսի 7-9-ը Փարիզում կայացել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հակակոռուպցիոն ցանցի 24-րդ լիագումար նիստը և Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի ղեկավար խմբի 30-րդ հանդիպումը, որի ընթացքում հաստատվել է Հայաստանի առաջընթացի զեկույցը։ Այդ մասին հայտնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից:

Զեկույցը ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի՝ Հայաստանի գնահատման հինգերորդ փուլի շրջանակում գնահատում է վերջին տարիներին հակակոռուպցիոն հանձնառությունների իրականացման ընթացքը՝ անդրադառնալով շահերի բախման կարգավորումների և հայտարարագրման համակարգի կատարելագործման, գործարար բարեվարքության խթանման, դատական համակարգի անկախության ամրապնդման և այլ կարևոր ուղղություններով իրականացված բարեփոխումներին՝ ընդգծելով նաև բարելավման անհրաժեշտություն ունեցող ոլորտները։

Հայաստանի պատվիրակության կազմում հանդիպումներին մասնակցել է Հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը։

157