Կյանքի 84-րդ տարում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, թառահար Ռաֆիկ Վարդանյանը:

Նա երկար տարիներ աշխատել է «Հայֆիլարհմոնիայի» երաժշտական կոլեկտիվներում՝ որպես մենակատար: Նվագել է Արաքսյա Գյուլզադյանի, Լուսիկ Քոշյանի նվագակցությամբ:

1961-1965 թթ. աշխատել է որպես ԼՂԻՄ ժողովրդական երգի-պարի անսամբլի կոնցերտմեյստեր:

15 տարի եղել է Արև Բաղդասարյանի գորձիքային մասի ղեկավար։ 1989-1995 թթ. եղել է Հայաստանի ժողգործիքների պետական նվագախմբի մենակատար:

2007 թ. Ռաֆիկ Վարդանյանը բազմամյա կատարողական գործունեության համար արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի պատվավոր կոչման: 

Հոգեհանգիստը կկայանա դեկտեմբերի 18-ին՝ ժ. 18։00-ին, «Լուառ» սգո սրահում։ 

17 Դեկտեմբեր, 2020 17:06
210
; ;