Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՅԴ ՀԵՄ անդամ Անդրանիկ Չամիչյանը երկու ամսով կալանավորվեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել է։

«Ահաբեկչության նախապատրաստության, ինչպես նաև՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, այդ թվում՝ մի շարք հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են էլեկտրական անդրապայթիչ (детонатор), որը նախատեսված է հեռավար գործարկելու համար, դրա բաղկացուցիչ մասեր, մարտական նռնակ, մարտական նռնակի պայթուցիչ (запал), վառոդ, ռադիոկապի միջոցներ, քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր և առարկաներ», - ասվում էր հաղորդագրությունում։

362