Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գորիսի բժշկական կենտրոնում աշխատանքային քննարկում եմ ունեցել կարևորագույն մի թեմայով. նախապատրաստվում ենք Սյունիքում հիմնել Կաթվածի կենտրոն`ընդլայնելով Կաթվածի ազգային ծրագիրը: Այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը.

«Առցանց եղանակով Կաթվածի խորհրդի անդամների հետ քննարկել ենք ծրագիրը ներդնելու համար մարզում առկա հնարավորությունները, ինչպես նաև` իրատեսական խնդիրներն ու առաջադրել լուծումներ:

Գիտեք, հատկապես կաթվածի դեպքում ամեն ժամը վճռորոշ կարող է լինել բուժառուի կյանքի համար, ուստի շատ կարևոր է Երևանից հեռու գտնվող Սյունիքի մեր քաղաքացիների համար հասանելի դարձնենք կենսական այս ծրագիրը:

Կաթվածի ազգային ծրագիրը հասցրել ենք ներդնել Երևանում, Գյումրիում, Վանաձորը հեռաբժշկության միջոցով միացել է այս ծրագրին:

Այս մարզերում արդեն ունեցած հաջողված փորձը պետք է ներդնենք նաև մեր այլ մարզերում:

Կյանք փրկող և հաշմանդամությունը կանխող թրոմբէկտոմիան և թրոմբոլիտիկ թերապիան պետական պատվերի շրջանակում պետք է հասանելի դառնան մեր քաղաքացիներին հենց իրենց մարզում` տեղում»:

224