Ուկրաինան hարվածել է «Բելգորոդ Արենա» մարզահամալիրին, որտեղ պարապմունքներ էին անցկացվում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինական ԶՈւ անօդաչու սարքը հարվածել է «Բելգորոդ Արենա» մարզահամալիրին, որտեղ պարապմունքներ էին անցկացվում։ Հարվածի պահը հրապարակել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Եվս մեկ ապացույց, որ թշնամին միտումնավոր հարձակվում է խաղաղ քաղաքացիական օբյեկտների վրա, որտեղ մարդիկ զբաղվում են սպորտով, որտեղ չկան, չեն եղել և չեն լինելու ռազմական օբյեկտներ», - հայտնել է նա:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր չկան։ Հարվածի հետևանքով տանիքը հրդեհվել է։
12 Հուլիս, 2025 16:08
819