Մեկնարկում է առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների ձեռքբերման քվեարկությունը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ ձեռք բերել ցանկացող անձինք կարող են քվեարկել իրենց նախընտրած համարանիշի օգտին:
Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ ձեռք բերելու էլեկտրոնային աճուրդին ընդառաջ՝ հուլիսի 15-ից սկսվում է քվեարկություն, որը տևելու է 10 օր:
Համարանիշներ ձեռք բերել ցանկացող անձինք պետք է քվեարկեն իրենց նախընտրած համարանիշի օգտին։
Համարանիշների ընտրությունը տեղի կունենա հուլիսի 26-ին։
Auction.mia.gov.am հարթակի օգնությամբ քաղաքացիները կարող են ձեռք բերել տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ՝ էլեկտրոնային աճուրդի միջոցով։
14 Հուլիս, 2025 12:08
306