Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն անցկացրել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։ Խորհրդակցության սկզբում Արկադի Չերչինյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել հիմնադրամում տեղի ունեցած կադրային նշանակումներն ու փոփոխությունները։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Մասնավորապես, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ է նշանակվել Արման Խաչատրյանը։ Վերջինս համակարգելու է ճանապարհների պահպանման աշխատանքների համակարգման, միջին նորոգման ծրագրերի կառավարման ու ճանապարհների գույքագրման և ծրագրերի մշակման ոլորտները։

Արման Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Արկադի Չերչինյանին պատասխանատու պաշտոնում իրեն նշանակելու համար։ Նա նշել, որ քաջ ծանոթ է «Ճանապարհային դեպարտամենտի» աշխատակազմին, սերտորեն համագործակցել է նրանց հետ և վստահություն է հայտնել, որ հիմնադրամի թիմի հետ կկարողանան լուծել իրենց առջև դրված բոլոր խնդիրները։

Նշենք նաև, որ գործադիր տնօրենի տեղակալ Սերժիկ Պետրոսյանն այսուհետև համակարգելու է հիմնանորոգման ծրագրերի կառավարման ու նախագծերի ուսումնասիրման և ճանապարհների անվտանգության ապահովման ոլորտները։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավարի մեկ այլ որոշմամբ գործադիր տնօրենի տեղակալ Խաչատուր Մկրտչյանը փոխադրման կարգով նշանակվել է գործադիր տնօրենի խորհրդական։ Գործադիր տնօրենի խորհրդական է նշանակվել նաև Մհեր Շամիլյանը։

Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում, ըստ ոլորտների, քննարկվել են աշխատանքային այլ հարցեր։

159