Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում
65 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը երկու անընդմեջ հաղթանակ տանելով դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Վազգենը 6:0 հաշվով պարտության մատնեց մոլդովացի Նիկոլայ Գրահմեսին, ապա բացահայտ առավելությամբ՝ 11։0 հաշվով հաղթեց Բախրեյնի ներկայացուցիչ Հաջի Մոհամադ Ալիին։ Քառորդ եզրափակիչում էլ Թևանյանը նորից բացահայտ առավելությամբ՝ 10։0 հաշվով հաղթանակի հասավ ռումինացի Նիկոլայ Օխլոպկովի նկատմամբ։

 

Կիսաեզրափակիչում մրցեցին հայ երկու ըմբիշներ։ Թևանյանի մրցակիցը Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանն էր։ Թևանյանն իր գրագետ գործողություններով յոթ միավոր վաստակեց, ու միայն դրանից հետո մրցակցին հաջողվեց հետ բերել ընդամենը երկու միավոր։

 

Եզրափակիչում Վազգեն Թևանյանի մրցակիցն է լինելու Հունգարիան ներկայացնող  Իսմայիլ Մուժուկաևը։



 

527