Տղամարդը շանը կապել է մեքենայից ու քարշ տվել, կենդանին վնասվածքներ է ստացել. տեսանյութ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սոցիալական ցանցերում տարածվում է տեսանյութ, որտեղ երևում է՝ մի տղամարդ շանը կապել է իր մեքենայի հետևից ու քարշ է տալիս։ Քաղաքացիները տեսանկարահանել են կատարվածը։
Ճանաչողները գրել են, որ տղամարդը Բյուրեղավանից է։
«Սա բացահայտ դաժան վերաբերմունք է, նման «մարդը» վաղն էլ անօգնական մեկին է կապելու ու վնասի։ Կենդանուն անհապաղ փրկել է պետք ու վերցնել սրա ձեռքից»,– գրել է տեսանյութը տարածողներից մեկը։
Մյուս տեսանյութում երեւում է, որ շունն արյունոտ է։
Տեսանյութն՝ այստեղ:
15 Հուլիս, 2025 14:07
155