Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։

Նախագահը, ողջունելով Ջոն Գալագերին, բարձր է գնահատել վերջինիս ջանքերն՝ ուղղված հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդմանը և դրանց զարգացման գործում արձանագրված առաջընթացին։ Վահագն Խաչատուրյանը հատուկ ընդգծել է Միացյալ Թագավորության աջակցությունը՝ Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների, մասնավորապես՝ քաղաքացիական հասարակության կայացման գործընթացում:

Դեսպան Գալագերը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և համագործակցության համար՝ ընդգծելով, որ Հայաստանը մեծ տեղ ունի իր սրտում և հետագայում ևս կշարունակի լինել Հայաստանի բարեկամը։

Զրուցակիցները կարևորել են երկկողմ համագործակցության խորացումը և ընդգծել քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում փոխգործակցության հնարավոր ներուժի լիարժեք իրացման անհրաժեշտությունը։

Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը հաջողություն է մաղթել Ջոն Գալագերին իր հետագա գործունեության մեջ։

275