Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 38-ամյա դատապարտյալ.Այս մասին հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից:

«Ամսի 14-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, 1987թ․ ծնված դատապարտյալ Ա․Ս․-ն հայտնաբերվել է խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում։ 

Անմիջապես կանչվել է շտապօգնություն, որն արձանագրել է դատապարտյալի կենսաբանական մահը։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- հայտնեցին ՔԿՀ-ից։

98