
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելն անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Դամասկոսում գտնվող սիրիական զորքերի գլխավոր շտաբին։ Սիրիական լրատվամիջոցները հաղորդում են, որ բախումների հետևանքով վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ, հաղորդում է Euronews-ը։ ՑԱՀԱԼ-ի խոսնակը հայտարարության մեջ նշել է, որ իսրայելական բանակը հարձակում է սկսել Դամասկոսում գտնվող սիրիական ռեժիմի գլխավոր շտաբի վրա և ընդգծել, որ Սիրիայի կառավարության վրա հարձակումները շարունակվում են։
Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ վերջին 24 ժամվա ընթացքում հարձակումների են ենթարկվել սիրիական տանկերը, հրթիռային կայանքները և գնդացիրներով բեռնատարները, որոնք շարժվում էին Սիրիայի հարավում գտնվող դրուզներով բնակեցված Սուեյդա քաղաք։
Իսրայելի արտգործնախարարը հստակ խոսել է Սիրիայում իր երկրի շահերի մասին. «Առաջինը՝ պահպանել ստատուս քվոն Սիրիայի հարավում՝ մեր սահմանից ոչ հեռու, և կանխել այս տարածաշրջանում Իսրայելի համար սպառնալիքների առաջացումը։ Երկրորդ՝ կանխել դրուզ համայնքին վնաս հասցնելը, որի հետ մենք ամուր և սերտ կապեր ունենք»։