Երևանում արագիլի ձագը բնից ընկել է․ օգնության են հասել փրկարարները

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 16-ին՝ ժամը 20:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կատովսկու փողոցում արագիլի ձագը բնից ընկել է. բարձրացնելու և բնի մեջ դնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Փրկարարներն արագիլի ձագին բարձրացրել և դրել են բնի մեջ:
17 Հուլիս, 2025 10:02
119