Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երեկ երեկոյան Կապան-Քաջարան ավտոճանապարհին ավտոպատահարի հետևանքով բեռնատարի կցորդի առանձնանալու և մասամբ Ողջի գետում հայտնվելու հետևանքով տեղի էր ունեցել մազութի արտահոսք։

 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դեպքի վայրում իրականացրել են ջրի և հողի նմուշառումներ։

 

Լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքները վկայում են, որ մազութը շրջակա միջավայրին էական վնաս չի պատճառել՝ պայմանավորված ֆիզիկական կառուցվածքով․ մազութն ունի բարձր մածուցիկության և կարծրացման հատկություններ, այն չի լուծվում ջրում և դժվարությամբ է ներծծվում հողում։

 

Իրականացվում են արտահոսած մազութի մաքրման աշխատանքներ, որոնց ավարտից հետո կկատարվեն կրկնակի նմուշառումներ։

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ավտոցիստեռնը շրջվել է Ողջի գետը․ փրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է բնապահպանական հնարավոր վտանգը:

91