Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտնել է, որ համոզել է Coca-Cola ընկերությանը փոխել իրենց ըմպելիքի բաղադրատոմսը Միացյալ Նահանգներում և եգիպտացորենի օշարակի փոխարեն օգտագործել բնական շաքարեղեգի շաքար։

«Ես բանակցություններ եմ վարել Coca-Cola-ի հետ շաքարեղեգի շաքար օգտագործելու վերաբերյալ, և նրանք համաձայնել են։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ղեկավարում են Coca-Cola-ն, սա շատ լավ որոշում է, այսպես ավելի լավ կլինի», - գրել է Սպիտակ տան ղեկավարը։

Շաքարեղեգի շաքարը որպես հիմնական քաղցրացուցիչ օգտագործվել է Միացյալ Նահանգներում Coca-Cola-ի արտադրության մեջ մինչև 1980-ական թվականները։ Այնուհետև, գումար խնայելու համար, այն փոխարինվել է ավելի էժան, բարձր ֆրուկտոզային եգիպտացորենի օշարակով։

355