Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ինը տարի առաջ՝ 2016 թվականի հուլիսի 17-ին, մի խումբ զինված անձինք ներխուժեցին Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք:
Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվեցին, վիրավորվեցին ու պատանդառվեցին ոստիկանության ծառայողներ:
Այսօր Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի նորակառույց վարչական համալիրում ծաղիկներ են խոնարհել ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի և ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
Հավերժ փա՜ռք ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված բոլոր ոստիկաններին։

214