ՊԵԿ. Մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ՊԵԿ-ից հիշեցնում են, որ մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր։
«Իսկ ինչո՞ւ է դա կարևոր.
Որպեսզի պետությունը կարողանա ճիշտ ու նպատակային կազմակերպել սոցիալական, կրթական և առողջապահական ծրագրերը, իմանա՝ ում է պետք աջակցել և որտեղ է անհրաժեշտ բարելավում, պետք է ունենա բավարար տեղեկատվություն քաղաքացիների եկամուտների ու սոցիալական վիճակի մասին։
Եվ հիշի՛ր, հայտարարագիր ներկայացնելը ոչ թե նոր հարկ վճարելու համար է, այլ նպատակը մեկն է․ պետությունը պետք է քեզ ավելի լավ ճանաչի, որպեսզի կարողանա ավելի ճիշտ աջակցել»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում:
18 Հուլիս, 2025 23:20
189