COP17 համաժողովի ամսաթվերը հաստատված են․ Փաշինյան

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ COP17 համաժողովի ամսաթվերը հաստատված են։
«Ուրախ ենք հայտարարել, որ Կենսաբազմազանության COP17 համաժողովի ամսաթվերը հաստատված են։ Այն տեղի կունենա Երևանում՝ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը։ Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար»,- գրել է նա։
20 Հուլիս, 2025 21:26
257