
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պուշկինի 45 հասցեում կանաչապատման լայնածավալ աշխատանքներ են տեղի ունենում․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը։
«Վարդանանց 10 հասցեում բակի բարեկարգման աշխատանքները մոտեցել են ավարտին, և Զաքյան 3 հասցեում են ընթանում վերջնական աշխատանքներ։ Երեկ տեղադրվել են խաղասարքերը։ Բրյուսովի 165 հասցեում արդեն ավարտել ենք, սրանք ընթացիկ բարեկարգումներ էին։ Թաիրով հասցեում նույնպես ավարտել ենք։ Պուշկինի 45 հասցեում եղել էր բարեկարգում, ինչպես նաև հիմա Կանաչապատման ՀՈԱԿ-ի հետ կանաչապատման լայնածավալ աշխատանքներ են տեղի ունենում։ Տիգրան Մեծի 53 հասցեում վերանորոգվել է դաշտը, ռետինե ծածկույթը։ Մաշտոց 40, 40ա հասցեում վաղուց աշխատանքներն ավարտվել են, և բոլորը վայելում են։ Թումանյան 9 հասցեում ընթացիկ բարեկարգման աշխատանքներ էին»,– ասել է Պետոյանը։