Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հաշվի առնելով Հայաստանի որոշ տարածքներում, մասնավորապես, Երևանում և Արարատյան դաշտում ջերմաստիճանի բարձրացման հանգամանքը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը գործատուներին հորդորում է պահպանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները։

 

Տեսչական մարմինը հիշեցնում է՝

  • բարձր ջերմաստիճանի պայմաններում գործատուները պարտավոր են պահպանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածի պահանջները, որոնք սահմանում են աշխատողների առողջությանն ու անվտանգությանը սպառնացող պայմաններում աշխատանքների կատարման սահմանափակումները։

«Եթե աշխատավայրում ջերմաստիճանի բարձրացման հետևանքով ստեղծվում են աշխատողի առողջության համար վնասակար պայմաններ, գործատուն պարտավոր է

  • ապահովել անվտանգ աշխատանքային պայմաններ,
  • անհրաժեշտության դեպքում՝ փոխել աշխատաժամանակի ռեժիմը,
  • տրամադրել հատուկ ընդմիջումներ կամ ապահովել աշխատավայրի ժամանակավոր տեղափոխում,
  • ապահովել խմելու ջրով, հովացման միջոցներով և անհրաժեշտ տեխնիկական պայմաններով։

Կոչ ենք անում բոլոր գործատուներին

  • ցուցաբերել բարձր պատասխանատվություն,
  • ապահովել աշխատողների առողջության պաշտպանությունը,
  • խստորեն հետևել օրենսդրական պահանջներին։

Հիշեցնում ենք, որ տեսչական մարմինը վերահսկում է օրենքի պահանջների կատարումը և խախտումների դեպքում կարող են կիրառվել վարչական պատասխանատվության միջոցներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

95