Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի 22-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնն անցկացվել է հուլիսի 13-20-ը:

Կինոյի տանն անցկացվել է կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Փակման արարողության ընթացքում ժյուրին հայտարարել է մրցանակակիրներին:

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ

• Ոսկե ծիրան՝ «Ֆիումե կամ մա՛հ» (ռեժ․ Իգոր Բեզինովիչ)

• Արծաթե ծիրան՝ «Սուրբ էլեկտրականություն» (ռեժ․ Տատո Կոտետիշվիլի)

• Հատուկ հիշատակում՝ «Դանդաղ այրվող հողի երգեր» (ռեժ․ Օլհա Ժուրբա)

Ծիրանի կորիզ

• Ոսկե ծիրան՝ «Մայրենիք» (ռեժ․ Գոռ Առուշանյան)

• Արծաթե ծիրան՝ «Օձի ապուր» (ռեժ․ Զաքար Դեմիրճյան)

• Հատուկ հիշատակում՝ «Աշխարհը մերն ա» (ռեժ․ Արեգ Ազատյան)

• Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակ՝ «Մայրենիք» (ռեժ. Գոռ Առուշանյան)

FIPRESCI-ի մրցանակ

«Այշան չի կարող թռչել հեռանալ» (ռեժ․ Մորադ Մոստաֆա)

Տարածաշրջանային մրցույթ

•Ոսկե ծիրան՝ «Սիրտդ ձեռքդ առ ու քայլիր» (ռեժ․ Սեպիդե Ֆարսի)

• Արծաթե ծիրան՝ «Թեհրան․ անավարտ պատմություն» (ռեժ․ Սայիդ Նուրի)

• Հատուկ հիշատակում՝ «Տիգրիս գետի առյուծները» (ռեժ․ Զարդաշտ Ահմեդ)

Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը և Տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահը Ամիր Նադերին էր։ Տարածաշրջանային ժյուրիի անդամներն էին Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակի դափնեկիր, Ալեքսանդր Սոկուրովի լավագույն աշակերտներից մեկը՝ ռեժիսոր Կիրա Կովալենկոն և ամերիկահայ դերասան Կարեն Կարագուլյանը, որը հայտնի է Շոն Բեյքերի հետ երկարամյա համագործակցությամբ:

139