
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Միջազգային հանրապետական ինստիտուտը սոցիոլոգիական հարցում է անցկացրել Հայաստանում՝ պարզելու, թե որքանով են քաղաքացիները գոհ կամ դժգոհ ՀՀ տարբեր կառույցների աշխատանքից։
Հարցվածների 72 տոկոսը գոհունակություն է հայտնել ՀՀ Զինված ուժերի աշխատանքից, 24 տոկոսը դժգոհ է, իսկ 4 տոկոսը դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել։
Ազգային անվտանգության ծառայության աշխատանքից գոհ է 46 տոկոսը, դժգոհ՝ 42 տոկոսը, դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել 11 տոկոսը։
Ոստիկանության աշխատանքից գոհ է 54 տոկոսը, դժգոհ՝ 41 տոկոսը, դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել 4 տոկոսը։
ԶՈՒ ղեկավար կազմի աշխատանքից գոհ է 48 տոկոսը, դժգոհ՝ 44 տոկոսը, դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել 8 տոկոսը։
Տվյալները հավաքվել են 2025 թվականի հունիսի 16-26-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցման մեթոդով (CATI)։
Ընտրանքը կազմված է 18 տարին լրացած 1,505 ՀՀ քաղաքացիներից և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ նախկին բնակիչներից, ովքեր այժմ բնակվում են Հայաստանում (որոնք կարող են լինել կամ չլինել քաղաքացիներ)։
Այն քաղաքացիները, ովքեր ապրել են Հայաստանում ավելի քիչ, քան 6 ամիս, չեն ներառվել ընտրանքում։ Ընտրանքը ներկայացուցչական է բջջային հեռախոս օգտագործող չափահաս բնակչության համար, որը չի ներառում չափահաս բնակչության մոտ 1.7 %-ը։
Հեռախոսահամարներն ընտրվել են պատահական բջջային հեռախոսահամարներին զանգելու եղանակով (random digit dialing, RDD)։
Հարցմանը մասնակցելու ցուցանիշը 25% է: Սխալի միջակայքը չի գերազանցում ±2.5 տոկոսային կետն ամբողջ ընտրանքի համար։