Դիտարկվել են Գորիսում այս պահին իրականացվող սուբվենցիոն ծրագրերը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ դիտարկել է ՀՀ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ Գորիսում այս պահին իրականացվող սուբվենցիոն ծրագրերը, որոնց շրջանակում ընթանում են ներհամայնքային ճանապարհային ցանցի հիմնանորոգման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։
Բակունցի, Խորենացու, Գ.Նժդեհի փողոցների հիմնանորոգման շինաշխատանքների ընդհանուր արժեքը 1 մլրդ 60 մլն դրամ է, որի մեջ պետության համաներդրումը 583 մլն դրամ է (55 տոկոս), համայնքինը՝ 477 մլն դրամ (45 տոկոս)։
Աշխատանքները կատարում են «Ոսմար», «Ճանշին տեխնախ», «Բեստ ռոուդ» ՍՊԸ-ները։
24 Հուլիս, 2025 10:21
143