Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ:

Բացի Գլխավոր դատախազությունից՝ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները։

 

Հիշեցնենք՝ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը, որը 29 տարի պատիժը կրում էր անազատության մեջ, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։

Մհեր Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել էր մահապատժի։ 2003-ին, երբ մահապատիժը վերացել է Հայաստանում, Մհեր Ենոքյանի պատիժը փոխվել է, և վերջինս դատապարտվել է ցմահ ազատազրկման։

527