Իրաքի Հանրապետությունում հայկական համայնքը, ներդնելով իր ողջ ներուժն ու կարողությունները, կարողացել է հավաքել 90 700 ԱՄՆ դոլար, որի նպատակն է նվիրաբերություն կատարել «Զինծառայողների ապահովագրություն» հիմնադրամին։ Տեղեկությունը հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։

 

«Նվիրաբերության հավաքագրմանը մասնակցել է Իրաքի հայկական համայնքի յուրաքանչյուր ընտանիք։ Նրանք մեկ անհատի պես համախմբվել և իրականություն են դարձրել իրենց՝ հայոց բանակին օգնելու ցանկությունը»,– գրված է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։

«Զինծառայողների ապահովագրություն» հիմնադրամը շնորհակալություն է հայտնում Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանին, որը ջանք չի խնայել համայնքի այս ցանկությունն իրականություն դարձնելու համար։



 

 

431