Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քրիստոսի պայծառակերպության՝ Վարդավառի տոնական միջոցառումների շրջանակում, ՆԳՆ ենթակա ծառայությունները վաղ առավոտից ուժեղացված հսկողություն են իրականացնում հանրապետության ողջ տարածքում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից։

 

 

Սևանում ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողների հրահանգավորմանը մասնակցել են ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը և ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։

 

 

Հրահանգավորումից հետո ոստիկաններն ու փրկարարները ճանապարհներին ու հանգստյան գոտիներում, Սևանա լճին և լողափերում անցել են ուժեղացված ծառայության՝ իրականացնելով կանխարգելիչ, նաև իրազեկման միջոցառումներ։

 

 

Սևանա լճում և ափամերձ տարածքներում Ջրային պարեկային և Փրկարար ծառայությունների աշխատակիցները իրականացնում են վերահսկողություն՝ բարձրախոսներով և անօդաչու թռչող սարքերով քաղաքացիներին և զբոսաշրջիկներին պարբերաբար հիշեցնելով անվտանգության կանոնները։

 

154