Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում շարունակվում է պատանիների Եվրոպայի առաջնությունը:

Ինչպես հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից, հուլիսի 27-ին պայքարի մեջ են մտել 71 կգ քաշային ծանրորդները:

Հայաստանի հավաքականի անդամ Ռաֆիկ Դարմոյանը պոկում վարժությունում բարձրացրել է 116 կգ, 121 կգ: Այս ձևում Դարմոյանը դարձել է արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում նա հաջորդաբար բարձրացրել է 143 կգ, 147 կգ, 152 կգ: Այս վարժությունում նա 3-րդն է:

Երկամարտի 273 կգ արդյունքով՝ Դարմոյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

149