Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այսօր անդրադարձել է հասարակական տրանսպորտում վերահսկողության խնդրին։

Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ հասարակական տրանսպորտում հսկողության իրականացման լիազորությունները նախատեսվել են հասարակական կարգի պահպանության ծառայության համար։

«Ինչ վերաբերում է ընդհանուր գործընթացին՝ ծրագրային աշխատանքները այս շաբաթվա ընթացքում կավարտվեն և հասարակական կարգի պահպանման ծառայության մեր գործընկերների հետ կիրականացվեն համապատասխան դասընթացներ՝ այն մասին, թե ինչպես իրականացնել ստուգումները տրանսպորտում։ Դրանից հետո ստուգումները կսկսեն իրականացվել»,- ասել է Գրիգորյանը։

«Այսինքն՝ այս շաբաթ մենք սկսում ենք վերապատրաստումը և փաստացի արդեն սկսում ենք պոտենցիալ խախտողներին տուգանել»,- հարցրել է քաղաքապետ Ավինյանը։

«Այո»,- պատասխանել է փոխքաղաքապետը:

265