Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 28-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 43-ամյա Արմեն Պ.-ն իր վարած «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայով Արագածավան գյուղի դաշտամիջյան հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրատարի մեջ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Արմեն Պ.-ն տեղում մահացել է: 

Դեպքի վայր են ժամանել իրավապահները, քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

279