Բայանդուրում բախվել են մեքենաներ․ կա 3 վիրшվոր

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 12։45-ի սահմաններում Բայանդուր գյուղում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 41-ամյա Խաչատուր Ա․-ի վարած «Toyota Alphard» 65-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Alphard»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել է դաշտամիջյան հատվածում։
Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
28 Հուլիս, 2025 20:57
450
Վարչապետը Բայանդուրում ծանոթացել է ճանապարհի նորոգման աշխատանքներին
18 Դեկտեմբեր, 2024 16:37
Ողբերգական վթար Արարատի մարզում
10 Սեպտեմբեր, 2025 11:21
Պարզվել է ավտովթարի մասնակից «Պազ»-ի, «Լեքսուս»-ի վարորդների, նաև 8 վիրավորի ինքնությունները. 3-ն անչափահաս են
09 Սեպտեմբեր, 2025 23:53
Անցած 1 օրում գրանցվել է 19 ավտովթար․ 38 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
09 Սեպտեմբեր, 2025 14:46