Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հիմնանորոգվում է Տ-3-18, Ակնալիճ (Տ-3-6)-Զարթոնք-Արևիկ (Տ-3-50) ճանապարհի ՊԿ30+94-ում (Արմավիրի մարզի Զարթոնք բնակավայրի մոտ) գտնվող կամուրջը։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտը»:

12-մետրանոց թռիչք ունեցող կամուրջը գտնվում էր անմխիթար վիճակում։ Ինչպես նշում է կապալառու ընկերության՝ «Պրետոր» ՍՊԸ-ի արհեստական կառուցվածքների ինժեներ Հովհաննես Հայրապետյանը, ամբողջովին քայքայված էին կամրջի երթևեկելի մասը, թռիչքային կառուցվածքի կոնստրուկտիվ տարրերը։ Կամուրջը կոնստրուկտիվ տարրերի նորոգմամբ հնարավոր չէր վերականգնել, այդ իսկ պատճառով հիմնանորոգման լուծումները փոխվել են։ Համապատասխան ուսումնասիրություն կատարելուց հետո որոշվել է ամբողջովին ապամոնտաժել գոյություն ունեցող կամուրջը և դրա փոխարեն կառուցել նոր լուծումներով կամրջային անցում։

Նշենք նաև, որ ավարտական փուլում է գտնվում նույն ճանապարհի ՊԿ27+96-ում գտնվող կամրջի հիմնանորոգումը։

Երկու արհեստական կառուցվածքներն էլ հիմնանորոգվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

253