Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ դեսպան Վահագն Աֆյանին Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի կենտրոնական գրասենյակում ընդունել է խորհրդի գլխավոր տնօրեն Կ. Նանդինի Սինգլան։ Այս մասին հայտնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ, այդ թվում՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին կայանալիք Հնդկական միջազգային ժողովրդական 9-րդ փառատոնին հայկական մշակութային խմբերի մասնակցությանն առնչվող հարցեր։
Երկուստեք կարևորվել են երկու բարեկամական երկրների դարավոր ժողովուրդների միջև ներկայիս փոխադարձ ճանաչողության ընդլայնմանն ուղղված քայլերը:
31 Հուլիս, 2025 10:16
113
Քննարկվել է Իրանից Հայաստանի տարածքով հնդիկ ուսանողների տարհանման հնարավորությունը․ ԱԳՆ
17 Հունիս, 2025 12:19
Հայաստանը եղբայրական Հնդկաստանի կողքին է ընդդեմ ահաբեկչության ցանկացած ձևի. ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել
23 Ապրիլ, 2025 11:18
Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր
16 Հունվար, 2025 17:17