Վթար Աշտարակ քաղաքում․ կա տուժած

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 31-ին՝ ժամը 05։00-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մանուկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը շրջվել է։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «T-25» մակնիշի տրակտորը և «Opel» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինս շրջվել է։ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, բարձրացրել ավտոքարշակի վրա և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։
31 Հուլիս, 2025 12:59
115
Երևան-Աշտարակ ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Mitsubishi Pajero IO»-ն
16 Ապրիլ, 2025 14:14
Աշտարակի խճուղում Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել սյանը. վարորդը մահացել է
04 Փետրվար, 2025 15:12
Աշտարակի կամրջի վրա «Lada»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ. կա վիրավոր
20 Սեպտեմբեր, 2024 17:03