Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գրիգորի Լեպսի 19-ամյա հարսնացուն՝ Ավրորա Կիբան, որի ֆինանսական վիճակը վերջերս քննարկվում է համացնացում, խոսել է իր առանձին բյուջեի մասին։

«Ես ուրիշի հաշվին չեմ ապրում։ Այո՛, նա ինձ երես է տալիս, բայց մենք առանձին բյուջե ունենք։ Կարծում եմ, որ երբ նա դառնա իմ ամուսինը, ես, հավանաբար, կկարողանամ ապրել նրա հաշվին։ Ես նրան շատ թանկարժեք սպասքի հավաքածու եմ նվիրել, նա դա շատ է սիրում։ Տղամարդու համար նվեր միանգամից չես կարող ընտրել, կանայք հասկանում են՝ մենք բոլորս նույն բանն ենք ուզում։ Բայց տղամարդու համար դժվար է ինչ-որ բան գտնել։ Իսկ Գրիշան ունի իր սեփական հոբբիները, իրեր, որոնք նա հավաքում է։ Իհարկե, ես նրան նկար կամ սրբապատկեր չեմ նվիրի՝ դա շատ թանկ է», - ասել է Կիբան StarHit հրատարակչությանը տված հարցազրույցում։

153