Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունը համալրել է «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզներ և նախակրթարաններ»-ի ծրագրում ընդգրկված մանկապարտեզների և նախակրթարանների ցանկը: Որոշմամբ առաջարկվում է գործող կարգում լրացումներ կատարել 400-րդ կետից հետո լրացնել նոր 401-490 կետերով: Ըստ հիմնավորման՝ արդյունքում հստակեցվում է ցանկում ընդգրկված նախադպրոցական ուսումնական հաստատություններում շինարարական միջամտության անհրաժեշտությունը՝ հիմնվելով իրականացվող պարբերական ուսումնասիրությունների վրա: Ինչպես նաև ցանկը համալրվում է նոր հաստատություններով՝ նպաստելով նախադպրոցական ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի արդյունավետության բարձրացմանը: Արդյունքում՝ բնակավայրերը կունենան ժամանակակից շենքային պայմաններ` ապահովված համապատասխան ենթակառուցվածքներով և գույքով, կբարելավվեն շենքերի և կոմունալ ենթակառուցվածքների ֆիզիկական վիճակը, կբարեկարգվեն բակային տարածքները:

122