Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 1-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը մայրաքաղաքի Հասրաթյան փողոցում ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին է տարվել 20-ամյա մի երիտասարդ։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ փամփուշտով լիցքավորված ատրճանակ, նախնական տվյալներով՝ ձևափոխված մարտականի։

Երիտասարդն ու կազմված փաստաթղերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երիտասարդին մեղադրանք է ներկայացվել։ Նա կալանավորվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

103