Փեզեշքիանը մեկ-երկու շաբաթից կայցելի Հայաստան. Իրանի ԱԳ նախարար

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մտադիր է պաշտոնական այցով ժամանել Հայաստան առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։
Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Թեհրան» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Վերջին տարվա ընթացքում շատ մեծ նշանակություն է ունեցել Իրանի հարաբերությունների զարգացումը հարևանների հետ... Պարոն Փեզեշքիանը այցելել է Իրաք, Ադրբեջան, Հայաստան կմեկնի մեկ-երկու շաբաթից, այցելել է Թուրքմենստան, Տաջիկստան... Պակիստան, Օման, Կատար»,- հայտարարել է Արաղչին։
07 Օգոստոս, 2025 11:18
120