
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 8-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքում և Լեռնաձոր, Անդոկավան, Ձագիկավան, Գեղի, Բաբիկավան, Քաջարանց բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։
Օգոստոսի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Կաթնաջուր, Մեծ Պարնի, Ծաղկաբեր, Հարթագյուղ բնակավայրերում, Վանաձոր քաղաքի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ:
Օգոստոսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց, Արմեն Տիգրանյան, Դավիթ Անհաղթի, Էզրաս Հասրաթյան, Զաքարիա Քանաքեռցու, Դրոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։
ՆԳՆ ՓԾ-ից խնդրում են չանհանգստանալ։