Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 7-րդ և թիվ 2-րդ երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսների արանքում քաղաքացի է մնացել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Քաղաքացին վրաերթի հետևանքով հայտնվել է այդ 2 ավտոբուսների արանքում, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 

Վրաերթի ենթարկվածը դուրս է բերվել ավտոմեքենաների արանքից: 
 
Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նրան, ապա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: 
 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: 
 
Վրաերթի ենթարկվածը ավտոբուսներից մեկի վարորդն է, ով երբ փորձել է ավտոբուսում առաջացած ինչ-որ խնդիր լուծել, մյուս ավտոբուսը վրաերթի է ենթրակել նրան: 

Վրաերթն էլ տեղի է ունեցել Տիգրան Մեծի պողոտայում: 

383