Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀԷՑ-ի կարիքների համար համակարգչային տեխնիկայի սպասարկման ծառայությունների ձեռքբերման գնումների գնահարցմանը մասնակցելու եւ գնումների գործընթացներին ներգրավվելու հերթական հայտարարությունը.

ԾԱՆՈՒՑՈՒՄ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության կողմից շահագործվող համակարգիչների, տպիչ և պատճենահանող սարքավորումների վերանորոգման, քարթրիջների լիցքավորման ծառայությունների ձեռքբերման նպատակով շուկայի նախնական ուսումնասիրություն կատարելու վերաբերյալ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց Ընկերության կողմից շահագործվող համակարգիչների, տպիչ և պատճենահանող սարքերի վերանորոգման, քարտրիջների լիցքավորման ծառայությունների ձեռքբերման համար:

Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն, կատարել գնահարցումներ և ոլորտի հնարավոր լայն շրջանակի տնտեսվարող սուբյեկտներից ստանալ գնառաջարկներ:

Գնահարցումներ կատարելու նպատակով Ընկերությունը առաջարկում է մասնակցության ցանկություն կամ հետաքրքրվածություն դրսևորող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին մինչև սույն թվականի օգոստոսի 15-ը ներառյալ ստորև նշված էլեկտրոնային փոստի հասցեով ներկայացնել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, կոնտակտային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:

Սահմանված ժամկետի ավարտից հետո գնահարցման հետագա գործընթացը ապահովելու նպատակով Ընկերության ներկայացուցիչը կապ կհաստատի բոլոր այն տնտեսվարող սուբյեկտների հետ, որոնք շահագրգռված են մասնակցելու ծանուցմամբ նշված գործընթացին:

187