Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 10։50-ի սահմաններում Գանձակ գյուղում Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Հրաչիկ Վ․-ն կանգնեցրել է ավտոմեքենան, իջել և երբ նկատել է, որ մեքենան ինքնաբերաբար առաջ է ընթանում, կանգնել է մեքենայի դիմաց, փորձել կանգնեցնել այն, սակայն մնացել է մեքենայի և պատի արանքում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամանել է «Գավառ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։

 

Մինչ դեպքի վայր են ժամանել ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

113