Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գործադիրը կայացրել է որոշում, որով կբարելավվի 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորած անձանց ընտանիքների ֆինանսական վիճակը: Որոշմամբ առաջարկվող 6,600.0 հազար դրամը կհատկացվի «1011 Անապահով սոցիալական խմբերին աջակցություն» ծրագրի «12001 Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» միջոցառումից: 1011 ծրագրի 12001 Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ միջոցառման գծով 6.6 մլն դրամ գումարի նվազեցման ոչ ֆինանսական ցուցանիշների նվազեցում չի կատարվի։

-1011 «Անապահով և կյանքի դժվարին իրավիճակում սոցիալական խմբերին աջակցություն» ծրագրի 12001 Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» միջոցառում գծով. 5 ամսվա փաստացի ծախսը կազմում է՝ 8,974,289.1 հազար դրամ, 9 ամսվա հաստատված (ճշտված) բյուջեն է՝ 17,277,240.0 հազար դրամ, կանխատեսվող 9 ամսվա ծախսը կկազմի՝ 16,558,302.9 հազար դրամ (միջին ամսական ծախսը՝ 1,839.7 հազար դրամ), կանխատեսվող ֆինանսական ազատ միջոցը կկազմի՝ 718,937.5 հազար դրամ:

Առաջարկվում է 9 ամսվա կանխատեսվող ֆինանսական ազատ միջոցից նվազեցնել՝ (6,600.0) հազար դրամ: Տարեկան հաստատված (ճշտված) բյուջեն է՝ 22,738,421.0 հազար դրամ, կանխատեսվող տարեկան ծախսը կկազմի՝ 22,654,846.8 հազար դրամ (միջին ամսական ծախսը՝ 2,032.0 հազար դրամ, ավելացումը պայմանավորված է նոր համակարգի ներդրմամբ), կանխատեսվող ֆինանսական ազատ միջոցը կկազմի՝ 83,574,2 հազար դրամ: Առաջարկվում է տարեկան կանխատեսվող ֆինանսական ազատ միջոցից նվազեցնել՝ (6,600.0) հազար դրամ, տարեկան արդյունքային ցուցանիշները նվազեցում չի նախատեսվում: 1011 ծրագրի 12001 միջոցառման գծով շրջանառվում է ևս մեկ նախագիծ՝ 80.0 մլն դրամի, որով կներկայացվի արդյունքային ցուցանիշների նվազեցումը:

ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ՝ անապահովության գնահատման նոր համակարգին անցումն իրականացվում է փուլային տարբերակով՝ սույն թվականի մարտի 17-ից անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է միայն ՀՀ Կոտայքի և Սյունիքի մարզերում։ Գնահատման նոր համակարգով նպաստի միջին չափը կազմելու է շուրջ 49 330 դրամ, իսկ գործող անապահովության նպաստի միջին չափը կազմում է 33 350 դրամ։ Ինչը նշանակում է, որ գնահատման նոր համակարգով կանխատեսվել է շահառուների թվի նվազում՝ նպաստի միջին չափի բարձրացման պայմաններում։ Միջոցառման գծով մինչև տարեվերջ լրացուցիչ գումարի պահանջ չի առաջանա:

287