
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 13-ից 14-ը։
Բացահայտվել է 119 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
- 23 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 15-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ֆիզիկական ներգործության,
- 11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 7-ական դեպք՝ խարդախության, թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու կամ ցանելու,
- 4-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման,
- 2-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սառը զենքի հայտնաբերման, ինքնիրավչության, թմրանյութի իրացման։
Բացահայտվել են նաև բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, փաստաթուղթ կեղծելու, սուտ մատնության, դատական ակտը չկատարելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, հարկերից խուսափելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային և անձնական ունեցվածքի գողությունների և համակարգչային հափշտակության դեպքեր։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Գրանցվել է ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։