Բրիտանական BBC-ին տարվա լավագույն մարզիկ է ճանաչել «Ֆորմուլա-1»-ի ավտոարշավորդ Լուիս Հեմիլթոնին:
BBC-ի սպորտային բաժինն ամփոփելով մարզական տարին՝ «Տարվա լավագույն մարզիչ» ճանաչեց «Մերսեդես»-ի առաջին վարորդ Լուիս Հեմիլթոնին: Երկրորդ տեղում «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստ Ջորդան Հերդերսոնին, իսկ եռյակի վերջում ժոկեյ Հոլի Դոյլն է:
Ավելի վաղ` նոյեմբերի 15-ին, հայտնի էր դարձել, որ «Ֆորմուլա 1»-ի «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լուիս Հեմիլթոնը դարձավ աշխարհի 7-ակի չեմպիոն: Հեմիլթոնը հաղթել էր Թուրքիայի Գրան Պրիիում և իր կարիերայի ընթացքում 7-րդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն` հավասարվելով լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերին: Լուիս Հեմիլթոնն առաջին անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց 2008 թվականին: 35-ամյա Հեմիլթոնը «Ֆորմուլա 1»-ում հանդես է եկել «Մակլարեն» և «Մերսեդես» թիմերում: