Ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել․ կա երկու տուժած

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։18-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:
ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Mitsubishi մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
15 Օգոստոս, 2025 13:26
311