Դեբեդ գետի աղտոտման դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 16-ին` առավոտյան 07։30-ի սահմաններում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Դեբեդ գետի աղտոտման վերաբերյալ։
«ԲԸՏՄ Լոռու և Տավուշի տարածքային բաժինների տեսուչները՝ աղտոտման հավանական աղբյուրը հայտնաբերելու համար, ժամեր շարունակ գետի երկայնքով տարածքի զննման արդյունքում պարզել են, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի «Նահատակ» պոչամբար տանող խողովակաշարը վթարվել է, ինչն էլ հանդիսացել է գետի աղտոտման պատճառ։
Դեպքի վայրում, գետի տարբեր հատվածներից կատարվել են ջրի ու հողերի նմուշառումներ։
Առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ։
18 Օգոստոս, 2025 16:23
1332
Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի ընտրություններ
07 Նոյեմբեր, 2026 19:00
Ջրային կոմիտեում քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ ջրամբարաշինական ծրագրերի իրականացման առաջիկա քայլերը
03 Նոյեմբեր, 2026 22:15
Քաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթությունները
19 Հոկտեմբեր, 2026 19:28