ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարները հրավիրվել են մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրավիրվել են մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին:
Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
Ավելի քան 20 երկրի ղեկավարներ և 10 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ Չինաստանի Տյանցզին քաղաքում կմասնակցեն գագաթնաժողովին, որը տեղի կունենա օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը:
ՉԺՀ արտաքին գործերի նախարարի օգնական Լյու Բինի խոսքով սա ՇՀԿ-ի հինգերորդ գագաթնաժողովն է Չինաստանում և «կազմակերպության հիմնադրումից ի վեր ամենամեծը»։
22 Օգոստոս, 2025 13:52
228